Կենսագրություն

Վոլոդյա Մարգարյան
Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ

1948թ. ապրիլի 21-ին ծնվել է Գյումրիում:

1966թ. ավարտել է Գյումրիի թիվ 12 միջնակարգ դպրոցը, միաժամանակ ավարտելով Մերկուրովի անվան նկարչական դպրոցը:
1972թ. ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստիտուտը:
Աշակերտել է Երվանդ Քոչարին:
1972թ. բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է ծավալել` ակտիվորեն մասնակցելով հանրապետական և միութենական ցուցահանդեսներին:
1976- 80թթ. աշխատել է նկարիչների միության Գյումրիի բաժանմունքի պատասխանատու քարտուղար, Ախուրյանի գեղարվեստի դպրոցի տնօրեն:
1980-2006թթ.` Երևանի թիվ 1 արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի վարիչ:
1976թ. Հայաստանի նկարիչների միության անդամ:
1994թ. Նկարիչների միջազգային միության անդամ (UNESCO):

Արժանացել է մի շարք դիպլոմների և մրցանակների

2006թ. Շնորհվել է ՀՀ վաստակավոր նկարչի կոչում:
2007թ. Արժանացել է “ Մաշտոց կրթամշակութային կենտրոնի նախագահության կողմից` “Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին” ոսկե մեդալին:
2008թ. Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալով:
2011թ. Պարգևատրվել է ՀՀ Վարչապետի հուշամեդալով:
2011թ. Պարգևատրվել է Գյումրու պատվավոր “ՎԱՐՊԵՏ” ոսկյա կրծքանշանով:
2013թ. Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության “Գրիգոր Նարեկացի” հուշամեդալով:
2013թ. Աշժանացել է Հայ –Ռուսական համալսարանի կողմից` “Տարվա մարդ” կոչմանը գեղանկարչության ասպարեզում:
2015թ. Շնորհվել է ՀՀ ժողովրդական նկարչի կոչում:
2019թ. Համազգային վստահություն խորհրդի կողմից արժանացել է “Բարձր վարկանիշ ունեցող արվեստագետ” անվանակոչմանը:

Նկարչի բուռն ստեղծագործական գործունեությունը պսակվել է 48-ից ավել անհատական և 133 խմբային ցուցահանդեսներով` կազմակերպված Հայաստանում, Ռուսաստանում, մերձբալթյան երկրներում, նաև Եվրոպայում, Միջին Արևելքի, Ամերիկայի և Կանադայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում և պատկերասրահներում:
Վալմարի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: Նկարչի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Տարբեր տարիներին կատարել է գրքերի և թատերական ներկայացումների ձևավորումներ:
Վալմարը սերտորեն համագործակցում է տարբեր երկրներում գտնվող պատկերասրահների հետ:

Menu