Կենսագրություն

Հռիփսիմե Մարգարյան
Ծնվել է Երևանում 1975թ. նոյեմբերի 13-ին:
1992 թ-ին ավարտել է Երևանի թիվ 56 միջնակարգ և թիվ 1 Արվեստի դպրոցները:
Նույն թվականին ընդունվել է Բաց Համալսարան՝ սովորելով հագուստների գեղարվեստական ձևավորման բաժնում:
1998 թ-ին գերազանց ավարտել է Երևանի Պետական Գեղարվեստի Ակադեմիան:
Սկսած 1997 թ-ից ստեղծագործական գործունեություն է ծավալել՝ ակտիվորեն մասնակցելով հանրապետական ցուցահանդեսներին, ինչպես նաև կատարել է հրատարակչական ձևավորումներ: Ցուցահանդեսներ է ունեցել Եվրոպայի, Միջին Արևելքի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում:
1999 թ-ից Հայաստանի Նկարիչների Միության անդամ է, իսկ 1998 թ-ից Միջազգային Դիզայներների Միության անդամ:
2001 թ-ին մեկական աշխատանքի Հանրապետական ցուցահանդեսի լավագույն աշխատանքի համար առժանացել է Հայաստանի Նկարիչների Միության պատվոգրի:
Հռիփսիմեի ստեղծագործությունները պահվում են տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում:

2008-2009 թթ. ինտերիերի դիզայնի աշխատանքներ է իրականացրել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
2012 թվականից Վալմար արվեստի սրահի տնօրեն։
2014 թ. նկարչուհու աշխատանքները ընդգրկվել են Ալան Հովհաննես-ի Piano Works սկավառակի ձևավորման մեջ:
2015 թվականից Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս:

Menu